Երեկվա ԱԺ-ի ամոթալի իրավիճակին անդրադարձ է կատարել նաև Էդուարդ Շարմազանովը։ Նա գրառմամբ է հանդես եկել և նշել՝ կազինոների թեման շահարկելիս՝ մի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը 1 օր էր հատկացրել, որպեսզի ապացույցներ ներկայացվեր՝ գոնե 1 հատ, մեկընդմիշտ լռել էին։
«ՀՀ 3-րդ նախագահը 24 ժամ «դրեց վրեն» ու պահանջեց գոնե 1 փաստ հրապարակի Բադեն-Բադենի կազինոներից»,- գրել է Շարմազանովը, այնուհետև շարունակել, որ կրկին սկսվել են նմանատիպ քննարկումները։
Փաշինյանը մեկընդմիշտ լռեց և այլևս չանդրադարձավ Բադեն-Բադենի խաղատներին վերաբերյալ հայտնի խոսակցությանը։ Շարմազանովը հայտնում է, որ այժմ այս մասին սկսել է խոսել Փաշինյանի «սրտի օլիգարխը»։
Այնուհետև դիմելով ՔՊ ողջ անձնակազմին՝ հայտնել է և հորդորել հիշել՝ Սարգսյանի ստորագրությունը 1992 թ․Շուշիի ազատագրման փաստաթղթի վրա է, իսկ ՔՊ-ի «առաջնորդինը»՝ նոյեմբերի իննի Շուշին և Հադրութը հանձնման կապիտուլյացիոն փաստաթղթի վրա։
Հավելել է, որ 171 մանդատ ունենանու դեպքում անգամ՝ նրանք պատմության մեջ մնալու են պարտության խորհրդանիշ- կապիտուլյանտներ»։