ՀՀ առողջապայահության նախարարությունը դիմել է միջազգային կառույցների օգնությանը

Այսօր պարզ դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր գործընկերներին է  դիմել է օգնության խնդրանքով : Թե որ միջազգային կազմակերպություններին  է խնդրանքն ուղղվել, դեռևս պարզ չէ:

Անշուշտ, սա կարևոր և ճիշտ որոշում է դժվարագույն օրերը համատեղ ուժերով հաղթահարելու համար, քանի որ մեր երկրում վիրուսի աննախադեպ տարածման արդյունքում կանգնեցինք նորանոր դժվարությունների առջև՝ բուժաշխատողների , շնչառական սարքերի, դեղամիջոցների, դիմակների անհրաժեշտությամբ պայմանավորված: Ցավոք, առ այսօր հիվանդներ ունենք , ովքեր ստիպված են տանը ստանալ անհրաժեշտ բուժումը, թեպետ հիվանդանոցային պայմաններում կազմակերպելու կարիքը կա:

Հուսանք, որ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները կարձագանքեն համագործակցության և վիրուսի դեմ պայքարի վերաբերյալ մեր դիմումին , իսկ մինչ այդ Հայաստանին արդեն օգնության ձեռք են մեկնել ԱՄՆ-ն, Չինաստանը, Վրաստանը, Ռուսաստանը: Երկու երկրներ՝ Վրաստանն և Լիտվիան հայտարարել են բժիշկների և փորձագետների խումբ Հայաստան գործուղելու մասին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ նախարար Թորոսյանը այսօր ներկայացրել է վարչապետին մեր երկրում տիրող իրավիճակի մասին՝ համաձայն որի կորոնավիրուսային իրավիճակը մնում է լարված: Հնարավոր են խստացումներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!