Հիշո՞ւմ եք մեր Միշային, 44 օրյա պատերազմի ամենածանր վիրավորում ստացած տղաներից էր․ Արմեն Մուրադյանը հրաշալի նորություն է հայտնել

Արմեն Մուրադյանը վիրավորում ստացած բազմաթիվ զինվորների կողքին է և իր ոչ միայն մասնագիտական, այլև մարդասիրական օգնությունն է ցուցաբերում նրանց։

Բժիշկը հաճախ է համացանցային հարթակում պատմում տղաների մասին, հայտնում նրանց մոտ առողջական դրական փոփոխությունների մասին և յուրաքանչյուրի հետ ուրախանում ու երջանկանում։ Մուրադյանն այս անգամ կրկին պատմել է հերոս տղաներից մեկի մասին։ Այդ տղան Միշան է, ով պատերազմի օրերին հայրենիքը պաշտպանելիս ծանր վիրավորումներ էր ստացել։

Միշայի համար մեր հայրենակիցները գումար էին հավաքում, որպեսզի արտերկրում հնարավորություն ունենա բուժում ստանալ և վերականգնվել, սակայն տղան նախընտրել է մնալ հայրենիքում։ Բժիշկն ուրախությամբ հայտնում է, որ Միշայի մոտ դրական փոփոխություններ կան։

Արմեն Մուրադյանը մասնավորապես գրել է․ «Հիշո՞ւմ եք մեր Միշային, 44 օրյա պատերազմի ամենածանր վիրավորում ստացած տղաներից էր… Ամբողջ ազգը գումար էր հավաքում նրան Գերմանիա ուղարկելու նպատակով, սակայն Միշան որոշեց մնալ իր հայրենիքում ու բուժվել, վերականգնվել Զինվորի Տանը:

Այսօր լուրջ դրական դինամիկա ունենք, ավելին ասեմ` Միշան արդեն անում է առաջին քայլերը»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!