Հիշո՞ւմ եք «Հայք»-ի Սյուզիին. տեսեք, թե ինչպիսին է նա այսօր. երգչուհին բալիկ է ունեցել

2006 թվականն էր, երբ հայ հանրությունը ճանաչեց Սյուզիին։ Երգչուհին «Քամի փչի» երգի հետ նույնացվում էր։ Նա անմիջապես երկրպագուների բանակ ձեռք բերեց։

Երգը հնչում էր ամենուրեք և կարելի է ասել, որ այսօր էլ երգը յուրահատուկ վերաբերմունքի  է արժանանում։ Սյուզին, ով ներկայացել էր խմբի հետ, սկսեց հետաքրքրել հայ հանրությանը։

Որոշ դեռահասներ նույնիսկ սկսեցին հագնվել նրա նման և ընդօրինակել նրան։ Սյուզին այս տարիների ընթացքում չի երևում, ակտիվություն չի ցուցաբերում նույնիսկ համացանցային տիրույթում, որը վերջին տարիներին այդքան նորաձև է դարձել։

Սյուզին ինսթագրամյան տիրույթում  ընդամենը երեք հրապարակում ունի, որոնցից մեկում կարելի է նկատել մանկասայլակի մի փոքրիկ հատված։ Այս կադրը երգչուհու երկրպագուների մոտ քննարկումներ է առաջ բերել և նրանք կարծում են, որ Սյուզին մայրացել է։

Ոմանք անչափ ուրախացել են, որ երբեմնի երգչուհին ընտանիք է կազմել և ապրում է ընտանեկան երջանիկ կյանքով։

Понравилась статья? Поделиться с друзьями: