Հանրահայտ հայուհի Գոհար Ավետիսյանը շարունակում է նպատակասլաց կերպով իր ծրագրերի և երազանքների հետևից սլանալ։ Նա, սակայն, ամեն դեպքում, չի մոռանում այն ամենը, ինչ եղել է նախկինում և ինչի միջով անցել է ինքը։
Գահորը երբեմն հետահայաց վերլուծություն է անում՝ հասկանալու համար, թե ինչեր է ինքը հաղթահարել։ Երբեմն նա իր հետահայաց վերլուծությունները հրապարակում է սեփական հարթակում՝ այդ մասին հիշեցնելով նաև իրեն հետևող անձանց։
Գոհարը վերհիշել է, թե ինչպիսի արտաքին տեսք է ունեցել ինքը տարինե առաջ։ Նա տեղադրել է կադրեր, որոնցում ինքը բավականին գեր է։ Դիմահարդարը կադրերին կից հարցրել է, թե հետևորդներից ով է իրեն հիշում այդպիսին։
Իր կամքի ուժի և ջանքերի շնորհիվ Գոհարը ներկայումս կարողացել է հասնել իր երազած կազմվածքին և պահում է այն։
Ներկայիս կազմավածքը պահելու համար, ինչպես երևում է, Գոհարին մոտիվացիա են տալիս հին լուսանկարները։