Նորություն չէր, որ Ա. Հակոբյանն վերջին հինգամսյա ժամանակահատվածում մորը չի տեսել: Իր անափ կարոտի մասին նա բազմիցս է անթաքույց խոստովանել, սակայն համավարակը և մայրիկին հիվանդացնելու մտավախությունը նրան կաշկանդել և ետ են պահել հանդիպում կազմակերպելիս:
Նոր լուսանկար հրապարակելով՝ Ա. Հակոբյանը հանրայնացրել է այն, որ նա ի վերջո հանդիպել է սիրելի մորը՝ տիկին Կիմային: Ա. Հակոբյանը գրել է, որ իրենց հանդիպումը կայացել է հինգ ամիս անց:
Լուսանկարում երևում է, Ա. Հակոբյանը պատրաստվում է սրճել մայրիկի հետ: Նրանք դիմակներով են: Բավականին բուռն քննարկումներ են տեղ գտել վարչապետի տիկնոջ հրապարակման ներքո:
Շատերը քննադատական մեկնաբանություններ են թողել, իսկ մյուսներն էլ հակադարձել են այդօրինակ բովանդակություն ունեցող մեկնաբանություններին՝ զարմանալով մարդակային չարության ու նախանձի վրա:
Ոմանք էլ բավարարվել են բարևներ փոխանցելով ու երանի տալով տիկնոջը այդօրինակ հնարավորություն ունենալու համար՝ իրենց հերթին հուսալով, որ նմանօրինակ հնարավորություն իրենք էլ կունենան: