Գրիշա Աղախանյանը որդու հետ համատեղ լուսանկար է ներկայացրել, որին կից գրառման մեջ նշել և զարմանք է հայտնել, թե ինչ հետաքրքրական է գենը․ այն փոխանցվում է մարդուն՝ տալով նրան հնարավորություն տեսնել իր շարունակությանը հենց իր առջև։
Գրիշան հայտնում է՝ որդու մեջ իրեն է տեսնում։ Նա մասնավորապես գրել է․ «Ասում եմ՝ բայց էս գենն ինչ ուժեղ բան է, չէ՞, սերնդեսերունդ փոխանցվում են ու պահպանում էն յուրահատկությունները, որոնց շնորհիվ մարդիկ իրարից տարբերվում են:
Հիմա տղայիս նայելով՝ ես ինձ եմ տեսնում․ իմ բնավորության գծերը, շարժումները, խոսքը»։ Լուսանկարը ակտիվորեն մեկնաբանել են Գրիշայի հետևորդները և նշել՝ հայր և որդին գեղեցիկ են։
Իսկ օգտատերերից մեկն էլ, ով երգչի հարազատն է, նշել է, որ Աղախանյանների գենետկան միշտ հզոր է։
Քիչ չեն եղել նաև օգտատերերը, ովքեր ջերմ մաղթանքեր են հղել հորը և որդուն։