«Հիմա ռեալ գործեր ենք անում, միացեք…համբերատար մինչև 27.09.2024»․ Կարեն Արայանը հորդորում է միանալ Լույսի բանակին և Հայքը վերադարձնել հայերին․ տեսանյութ

Նկարիչ Կարեն Արայանը հիմնել «Լույսի բանակ» կուսակցությունը, որտեղ միավորվում են Արայանի խոսքով՝ իրական հայերը։ Լույսի բանակը շարժվում է Հայքը հայերին կարգախոսով։

Արայանը տեսանյութ է հանրայնացրել, որտեղ հանդես է գալիս խոսքով և հորդորում միանալ իրենց Լույսի բանակին և մասնակիցը դառնալ նոր Հայաստանի կերտմանը։ Տեսանյութին կից գրառման մեջ Արայանը գրել է․ «Էս վիդեոն տեղադրում եմ, на всякий վերջին անգամ էլ հիշացնեմ էլի…

Հետո ասողներ չլինեն «ես չգիտեի», «բա մի բերան ասեիք» «ես չէի պատկերացնում», «հավատս չէր գալի», «հիասթափված էինք, դրա համար չմիացանք», «բայց ո՞վ կարար պատկերացներ, որ դու կարաս», «խի՞ չգիտես, որ հետդ ենք, անպայմանա անդամագրվեինք Լույսի Բանակում» և այլն…

Մանավանդ էն ձկավարի թեմայի մեջ մտնողները, որ նույնիսկ չեն էլ հարցնում, թե իրանք ինչ կարան անեն «ախպերս, ախպերդ հետդա, բռատ, հարազատ, իմ ախպեր» և այլն…

Հիմա ռեալ գործեր ենք անում, բա միացեք…Համբերատար մինչև 27.09.2024»:

Понравилась статья? Поделиться с друзьями: