«Հիմա ուզում եմ մի հարց տալ ընկերներիս և սիրելի հանդիսատեսիս»․ սիրված դերասանի ուշագրավ հրապարակումը

Սերիալներից, ինչպես նաև ֆիլմերից հայտնի ու սիրելի դարձած դերասան Վարդան Հովսեփյանը հանդես է եկել ֆեյսբուքյան հարցմամբ։ Նրան հետաքրքրում է, թե իր հարթակը հետևող օգտատերերի ո՞ր մասը կցանկանա իրեն տեսնել թատրոնի բեմում։

Վարդանն այսպիսի հրապարակում է արել․ «Շատ մարդկանց միգուցե ծանոթ կլինեն խաղացածս կերպարները և այն ֆիլմերը, որտեղ նկարվել եմ․ հիմա ուզում եմ մի հարց տալ ընկերներիս և սիրելի հանդիսատեսիս․ Կուզենայի՞ք ինձ տեսնել ներկայացման մեջ»։

Վարդանի հարթակի հետևորդների մի շգալի մասը գրել է, որ սիրով կցանկանային տեսնել իրենց սիրելի արտիստին նաև թատրոնի բեմից։ Շատերը նշել են, որ իրենց համար հետաքրքրիր կլինի տեսնել Վարդանին այլ դիտանկյունից։

Նշենք, որ Վարդանն ունի թատերական կրթություն և դերասանի մասնագիտություն։ Մինչ դերասանի ուղին վերջնական ընտրելը՝ Վարդանն ավելի վաղ տարիքում զբաղվել է պարով՝ պարելով ստեպ։ Նա այժմ երկու բալիկների հայր է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!