Հիմա երեխա ունենալը հերոսություն է. Հասմիկ Կարապետյանը խոսել է բալիկների և ստեղծագործական ծրագրերի մասին

Հայտնի է, որ սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերջերս կրկնակի մայրացել է՝ փոքրիկ դստերը եղբայր պարգևելով: Լինելով նրբազգաց մարդ՝ նա շատ էր կարևորում բալիկների միջև ձևավորված սկզբնական վերաբերմունքը միմյանց նկատմամբ:

Երգչուհին գտնում է, որ ներկայիս խառնակ ու լարված ժամանականերում բավականին բարդ է երեխային դաստիարակել այնպես, որ նա դառնա լավ մարդ՝ միաժամանակ կարողանալով իրեն գտնել կյանքում, ուստիև համարում է, որ երեխա ունենալը հիմա հերոսություն է:

Նորածին որդուն ծնողները կոչել են պապիկի անունով՝ Գրիգոր: Նորածինը կապույտ աչքերով է, ինչպես երգչուհին է բնորոշում՝ փոքրիկ փիսիկ:

Հասմիկը կարծում է, որ դուստրը բավականին խարիզմատիկ աղջիկ է՝ լիդերի, առաջնորդի ընդգծված բնավորությամբ: Մայրը խոստովանում է, որ դստեր հարցում մի փոքր դժվար է, քանզի նա շատ է խադում նորածին եղբորը:

Ընտանեկան ծանրաբեռնվածությամբ հանդերձ՝ Հասմիկը պատրաստվում է հանդես գալ նոր ստեղծագործական աշխատանքով,որը ծնվել է իր սիրելի պրոդյուսեր Դեր Հովայի հետ համագործակցության արդյունքում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!