Համացանցում տարածում է գտել մի լուսանկար, որն արված է ադրբեջանական հանրակրթական դպրոցի չորրորդ դասարանի դասագրքից։ Լուսանկարն ուղղակի ապշեցնող է։
Այնտեղ պատկերված են զնվորներ, որոնք ըստ երեևույթին՝ հայ զինվորներ են և հայ զինվորներին կացնով հարված է հասցրել ադրբեջանցի աղջնակը։
Դասագրքից առանձնացված այս լուսանկարը ցույց է տալիս Ադրբեջանի՝ սերունդներին դաստիարակության մեթոդները, որոնք սովորեցնում են հայատյացություն։ Այս նկարի մասին գրառում է կատարել օգտատեր Հրանտ Ճաղարյանը։
Նա հանրայնացնելով այս լուսանկարը՝ խոր զարմանք է հայտնում այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք պնդում են, որ պետք է հաշտության եզրեր փնտրել թշնամու հետ, որպեսզի կարելի լինի երկարատև խաղաղության ապահովումը։ «Հիմա դուք ուզում եք, որ իմ երեխան խաղա՞ղ ապրի այս դասագրքով դասավանդվող ազերի երեխաների հետ։
Արա հո դուք ոչխա՞ր չեք։ Ի դեպ սա մեծ խաղաթուղթ է, եթե մեր դիվանագետները հասկանային»,- գրել է Հրանտ Ճաղարյանը։