Երգիչ Մհերը բավականին ակտիվ է սոց․ ցանցերում, բայց ոչ բուն մասնագիտական կողմից, այլ որպես քաղաքացի։ Նա օրվա մեջ գրում և տեղադրում է քաղաքական ստատուսներ, որոնցում հիմնականում վատաբանում է այսօրվա կառավարման ողջ համակարգի անդամներին։
Վերջին գրառման մեջ Մհերը ի պատասխան Արսեն Թորոսյանի խոսքին, որ Հայաստանը բանակցում է պատվաստանյութ գնելու համար գրել է,որ աշխարհը դեռ այն չի գտել,իսկ Թորոսյանը պատրաստվում է գնել։ Մեկ այլ գրառումում Մհերը գրել է Արսեն Թորոսյանին,որ նա պատասխան է տալու բոլոր մահերի համար։
Հիշեցնենք,որ Մհերը նաև լայվի միջոցով դիմել էր իշխանություններին,խնդրելով չարությունը սահմանափակեն։ Ըստ Մհերի նա իր ոսկիները գրավ է դնել,որովհետև երկրում խայտառակ վիճակ է։ ի դեպ երգիչները,հանդիսավարներ բողոքում են, որ ղեկավար կազմը թույլ չի տալիս աշխատել ու հայտնի չէ նույնիսկ որ ամսին վիճակը կփոխվի։
Ստացվում է աշխատանքը կորցրել են ու հույս չկա,որ այլ տարբերակ կլինի կամ կվերադառնան իրենց սովորական աշխատանքին։