«Հիացած պատմում էին, որ «Արիել» փոշին թուրքից 6 կիլոյանոց պարկը 1 դոլարով են գնելու, իսկ խանութներում 6 հազար դրամ է։ Իրենք անասելի գոհ են»

Արամ Գևորգյանը գրել է․ «Գիտե՞ք ցավը որն ա, որ ես Երևանում նստած գիտակցում եմ, թե ինչ վտանգ ա սպասվում ոսկեպարցուն, երասխավանցուն ու Կութի գյուղացուն, եթե նիկոլը մնա իշխանության: Ես Երևանում նստած նաև տավուշցուն, սյունեցուն ու արարատցուն եմ կոչ անում չընտրել նիկոլին, բայց իրանք բռնում ու ընտրում են:

Հիմա ես ի՞նչ կարամ անեմ: Ես ո՞նց կարամ էդ մարդկանց իրանցից իսկ փրկեմ: Ոչ կարամ ձայնի իրավունքը խլեմ, իր տեղը քվեարկեմ, ոչ էլ կարամ համակերպվեմ իրենց քվեարկածի արդյունքների հետ:

Որովհետև իրանք վաղը-մյուս օր իրանց տունը խոպանի մի տոմսի հետ կփոխեն, կեթան էս երկրից, իրանց հողը կզիջեն թուրքին, բայց արդյունքում իմ հայրենիքը կփոքրանա։ Հայաստանում չկա գեթ մի մարզ, որտեղ նիկոլը հաղթած չլինի: Լավ էսքան անհայրենիք աբիժնիկ որտեղի՞ց մեր մեջ»։

Նաիրա Զոհրաբյանն այսպես է արձագանքել․ «Արամ, իսկ ինչի՞ ես ենթադրում, որ իրենք փրկվելու խնդիր ունեն։ վստահեցնում եմ քեզ՝ այն, ինչ տեղի է ունենում՝ ունի իրենց լիակատար աջակցությունը։

Օրերս սահմանամերձ գյուղերից մեկում ինձ հիացած պատմում էին, որ «Արիել» փոշին թուրքից 6 կիլոյանոց պարկը 1 դոլարով են գնելու, իսկ խանութներում 6 հազար դրամ է։ Իրենք անասելի գոհ են եւ փրկվելու հարց չունեն անգամ իրենց մեջ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: