Ձեզ ենք ներկայացնում շոկոլադե թխվածքի բաղադրատոմս։ Այն շատ համեղ է ստացվում, իսկ ներսից՝ խոնավ։ Քաղցրասերները կգնահատեն այն։
Բաղադրիչներ խմորի համար՝
360գ․ ալյուր,
70գ․ կակաո,
500գ․ շաքարավազ,
5 հավկիթ,
300գ․ սերուցքային կարագ,
300գ․ սև շոկոլադ,
200 մ/լ տաք ջուր,
6գ․ լուծվող սուրճ,
0․5գ․թ/գ սոդա,
12գ․ փխրեցուցիչ,
1թ/գ աղ,
35 մ/լ բուսական յուղ,
150 մ/լ կաթ։
Կրեմի համար անհրաժեշտ է՝
150գ․ սև շոկոլադ,
100 մ/լ յուղային սերուցք (առնվազն 33 տոկոս յուղայնությամբ),
15գ․ սերուցքային կարագ։
Այս բաղադրիչների միջոցով կարող եք ստանալ Ձեր ամենասիրելի շոկոլադե թխվածքներից մեկը։
Ի դեպ, մայաների մշակույթում սև շոկոլադով պատրաստված ըմպելիքը աստվածային և կախարդական էր համարվում։ Հուսանք՝ այս թխվածքում առկա սև շոկոլադը ևս այն կախարդական ու նրբահամ կդարձնի։ Այն մեկ անգամ փորձելուց հետո կդառնա Ձեր և Ձեր ընտանիքի անդամների ամենասիրելի աղանդերը։ Իսկ եթե ցանկանում եք զարմացնել հյուրերին, կրկին օգնության կհասնի այս թխվածքը։
Այնպես, որ պատրաստե՛ք ու վայելեք։ Բարի՛ ախորժակ։
Մանրամասները՝ տեսանյութում։