Հիանալի լուր՝ ծույլիկ աշակերտների համար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հիանալի լուր է հայտնել։ Այսուհետ ծույլիկ աշակերտները նույն դասարանում չեն մնա։

Նախարարությունում կարծում են՝ դա չի ազդում ուսման որակի վրա և, միևնույնն է, մյուս տարի նույն դասարանում մնալով, չի փոխվում ոչինչ։ Այդ պատճառով հանվել է գնհատականների ոչ բավարար լինելու դեպքում բալիկին նույն դասարանում թողնելը։

Սա իրապես անչափ կարևոր օրենք է բոլորի համար։ Շատ ու շատ բալիկներ նույն դասարանում էին մնում, քանզի չէին կարողանում սերտել այդ տարվա ուսումնական ողջ զանգվածը։ Այսուհետ նման բան չի լինի, բալիկը կփոխադրվի հաջորդ դասարան և բոլորի պես կավարտի դպրոցը։

Անչափ խորն է այս օրենքի հոգեբանական բաղադրիչը, քանզի սա նաև բալիկի ներաշխարհի համար է կարևոր։ Նույն դասարանում մնացած փոքրիկը մեծ տրավմա կարող է ապրել հասակակիցներից հեռու մնալու և նոր միջավայրում ոչ դրական պայմաններով հայտնվելու պատճառով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!