Արցախյան վերջին աղետալի արհավիքին զոհ գնացած մեր հերոս տղաներին, Հայաստանին և Արցախին, երկրի սահմանները հերոսաբար պաշտպանած հայորդիներին, հերոսածին մայրերին և անկոտրում հայ ժողովրին նվիրված ևս մի գեղեցիկ, հզոր ու ոգեշունչ երգ է ներկայացվել։ Երգը վերնագրված է «Հայաստան-Արցախ»։ Այն կատարում են հանրահայտ երգիչներ Նանան և Գրիգորի Եսայանը։
Ստեղծագործության երաժշտության հեղինակը Մելինե Աֆյանն է, ով արցախցի է։ Երգն ունի լավատեսական շեշտեր, արտահայտվում է կորցրածը վերականգնելու մեծ հավատ։
Երգը սիմվոլիկ տեսարաններով հարուստ տեսահոլովակի զուգակցությամբ է ներկայացվում, որի հեղինակը Կարեն Ամյանն է։ Տեսահոլովակում երևում են կիսավեր տաճարներ, վնասված խաչքար և ծաղկուն հասաում գտնվող բալիկներ, ովքեր փորձում են վերականգնել վնասված խաչքարը։
Ստեղծագործության մեջ հայկական երկու պետությունները ներկայացվում են քույր ու եղբոր սիմվոլներով։ Նանայի և Գրիգորի Եսայանի մատուցմամբ հնչող ազդեցիկ ու ոգեշունչ երգի պրեմիերան կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։