Հերոս Վարազդատ Սանեյանը նոր ձեռքեր ունի․ տեսանյութ

Վարազդատ Սանեյանին ամիսներ առաջ հասցրեցին ճանաչել շատերը։ Վարազդատին ճանաչելու առիթը, ցավոք սրտի, ուրախներից չէր։ Երիտասարդը եղբոր հետ անձնվիրաբար մասնակցել էր արցախյան վերջին պատերազմին, ինչի արդյունքում էլ նա կորցրել էր ձեռքերը։

Որքան էլ դժվար լիներ ստեղծված իրավիճակը, Վարազադատն ու նրա կողքին կանգնած հարազատները թևաթափ չեղան։ Վարազդատը նախ ընտանիք կազմեց՝ ամուսնանալով իր սիրելի աղջկա հետ։ Այս գեղեցիկ սիրո պատմությունը նույնիսկ երկրի սահմաններից դուրս եկավ։

Դեռ ամիսներ առաջ խոսակցություն կար այն մասին, որ Վարազդատին պատրաստվում են պրոթեզավորել ժամանակակից պորթեզներով, որոնց միջոցով երիտասարդը հնարավորինս քիչ կզգա ձեռքերի բացակայությունը։


Այժմ արդեն նա ունի նոր ձեռքեր, որոնց փորձում է աստիճանաբար սովորել և հարմարվել։ Նա փորձում է սովորել պրոթեզները ճիշտ և ըստ անհրաժեշտության կառավարել։ Իսկ թե որքանով է դա նրա մոտ ստացվում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!