Առօրյայում կարմիր թելի պես անցնում է «կյանքը շարունակվում է» նախադասությունը։ Ինչքան էլ դա հինալի հասկանում ու գիտակցում են բոլորը, սակայն բոլորն էլ դժվшրանում են հոգուց ու մտքից հանել այն ամենը, ինչ տեղի ունեցավ 44 օր շարունակ։ Հետպшտերшզմյան շրջանը շարունակում է մնալ ծшնր։
Տшնջшնք է, երբ գիտակցում ես, որ երիտասարդ լույսի պես տղաները կանգնեցին, ընկшն, որ դու ապրես ու շարունակես կյանքը։
Ճանաչենք նրանց անուն առ անուն, որ հավերժ ապրեն, որ նրանց սխրանքը յուրաքանչյուրիս մեջ լինի։Անի Քոչարն իր սոցհարթակում գրում է անմшհացած հերոս Մաքսիմի մասին։ Մաքսիմ Հովհաննիսյանը ծնվել է 2000 թ., Արարատ մարզի Վեդի քաղաքում: Ծառայության է անցել Հադրութ քաղաքում։
Կռվել է Արցախի Ազգային հերոս Դավիթ Ղազարյանի խոսքին համաձայն՝ «Ոչ մի քայլ ետ» սկզբունքով: Վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է նոյեմբերի 1-ին:
Նոյեմբերի 2-ին Ճարտար գյուղի պաշտպանության ժամանակ ընկել է: 2021թ.-ի հունվարի 30-ին կլրանար նրա ծառայության 2 տարին: Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․