Հերոսն առաջնագծում դրսևորել է բացառիկ հայրենասիրություն և ընկերասիրություն․ հակառակորդին մեծ կորուստներ է պատճառել․ ճանաչենք մեր հերոսներին

Հայրենիքի պաշտպանության գործում նրանք անթերի էին։ Անթերի այնքան, որ պատրաստ էին կյանքի գնով պահպանել ու պաշտպանել սրբություն դարձած հայրենիքը ու արեցին․․․ արեցին անհնարինը․ իրենց արյամբ պահպահնեցին հայրենիքի գոյությունը։

Բոլորս էլ, թերևս, լույս աշխարհ ենք գալիս ինչ-որ առաքելություն ստանձնելու համար, բայց նրանք ասես հատուկ առաքելությամբ էին լույս աշխարհ եկել։ Այսօր ներկայացնելու ենք մի հերոսի պատմություն, սխրանք, ով իր առաքելությունը անմնացորդ կատարեց։

Նրա համար հայրենիքին տված խոստումը վեր էր ամեն բանից ու ամենքից, և պատերազմից խուսափելու յուրաքանչյուր հորդորի ծայրահեղ բացասական վերաբերմունք էր ցույց տալիս։

Հովհաննես Բեյբությանն առաջնագծում դրսևորել է բացառիկ հայրենասիրություն և ընկերասիրություն։ Մասնակցել է Հադրութի համար մղվող մարտերում։ Հակառակորդին մեծ կորուստներ է պատճառել։

Թշնամին տեսնելով,որ անհնար է անցնել առաջ՝ օգտատործել է իր ողջ զինանոցը։ 23-ամյա հերոսն ընկել է հոկտեմբերի 11-ին Թութակ կոչվող բարձունքում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!