Հերոսներն ապրում են մեր կողքին․ անասելի մեծ ուժի տեր անհատ, ով հաղթեց մահին

Հանուն հայրենիքի մարտնչեցին նվիրյալները և նվիրեցին ամենթանկը՝ կյանքը։ Կյանք՝ հանուն հայրենակիցների, հանուն եկող սերնդի։ Հայրենասիրությունը նրանց մեջ էր, հայրենիքը՝ նրանցը։

Պահպանենք հերոսների հիշատակը սրբորեն՝ հավերժացնելով անունները։ Հերոսներ են նաև նրանք, ովքեր առյուծաբար մարտնչեցին և հաղթեցին մահին , հաղթեցին, կանգնեցին մեր կողքին։ Նրանք ապրում են մեզ հետ, վիրավոր, սակայն ամուր սրտով, հոգով։

Վաղը նրանք այլ ոլորտներում կփրկեն հայրենիքը։ Հենց միայն այն բանի համար, որ մարտի դաշտում թողեցին ընկերներին, աչքի առաջ տեսան մահը։ Մեր շուրջն ապրող հերոսներից է Արարատը։ Նա իրական ուժի մարմնացումը և խտացումն է։

Նա իր երկու ոտքերն է կորցրել հանուն հայրենիքի։ Կորցրել է ոտքերը, սակայն պահպանել է սրտի լույսը, բարությունն ու սերը։ Երանի թե աշխարհում հուսահատության համար տեղ չմնա և բոլորը Արարատի նման պինդ ու ուժեղ կամք, սիրտ, հոգի ունենան։

Աստված Արարատին անսահման առողջություն տա, անհնարինը հնարավոր դարձնի նրա համար։ Ներքին ուժդ, հավատդ անսպառ, մեր հերոս։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!