Հազարավոր լույս տղաներ հավերժի ճամփորդ դարձան։ Նրանք ընկան, որ մենք ապրենք։ Եվ միայն Ամենակարողը գիտի, թե նրանցից քանիսն էին, որ կարող էին դառնալ գիտնական, լավ շինարար և հայրենիքը շենացնող քաղաքացիներ։
Նրանց անունները հավերժ պետք է լուսաբանվեն, որպեսզի սերունդները ճանաչեն, թե ով է կերտել հայրենիքը, որտեղ ապրում ու արարում են։
Մեր օրերում հաճախ ենք լսում, որ հերոսածին մայրերը կրկին մայրանում են՝ ցանկանալով վերադարձնել անմահացած տղաներին, և մենք բոլորս անչափ ուրախ ենք այդ կապակցությամբ, քանզի մայրը կարող է փարատվել և իր միակին, իր հերոսին վերագտնել նորածին որդու մեջ։
Կրկին մայրացել է ևս մեկ հերոսածին մայր։ Նա Լևոն Միրումյանի մայրն է։ Լևոնն ընդամենը քսանմեկ տարեկան էր։ Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է Ջաբրաիլի պաշտպանությանը։
Լևոնը չորս ընկերների հետ միասին արկի հարվածից անմահացավ խրամատում: Լևոնն այսօր եղբայր ունեցավ։ Նրա մայրը լույս աշխարհ է բերել Ալենին։ Հերոսները վերածնվում են․․․