Հերոսի ճիշտ հաշվարկների շնորհիվ կարողացել են ճիշտ նշանակետը գտնել և անէացնել թշնամու հրետանին

Արևոտ բոլոր օրերի, հաճելի ու երջանիկ պահերի համար հավերժ պարտական ենք կյանքը հայրենիքին նվիրաբերած տղաներին։ Բոլոր բառերն ու խոսքերը սպառվել են ու չկան այդպիսիք՝ նրանց շնորհակալ լինելու համար։

Այսուհետ մեր բոլորիս առաքելությունն ու սուրբ պարտականությունը պիտի լինի հավերժացնել  նրանց, խոսել ու պատմել նրանց մասին անդադար, որ հավերժ հնչեն նրանց անունները, որ փառավորվեն նրանց հոգիները։

Ճանաչենք նրանց անուն առ անուն։ Այսօր կներկայացնենք անմահացած հերոսներից մեկին՝ Անդրեաս Անդրեասյանին։ Անդրեասը ծնվել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։ ԵՊՀ-Ի Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող էր։ 2020 թ. մեկնել է ծառայության։ Ծառայությունն անցնում էր Արցախի Ասկերանի զորամասում։

Նա հրետանավոր էր։ Պատերազմի առաջին իսկ օրվանից ներգրավված էր մարտական գործողություններին։ Նրա ճիշտ հաշվարկների շնորհիվ կարողացել են ճիշտ նշանակետին խփել և վերացնել թշնամու հրետանին։ Երեսունմեկ օր կյանքի ու մահու կռիվ է տվել։

Հոկտեմբերի 28-ին  վիրավորում է ստացել և  տեղափոխվել Երևան։ Յոթ օր պայքարեցին Անդրեասի կյանքի համար, սակայն նոյեմբերի վեցի լուսաբացին Անդրեասը բռնեց հավերժի ճանապարհը՝ կիսատ թողնելով իր բոլոր երազանքները։ Հիշատակդ հավերժ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!