Հերոսի հուղարկավորության օրը ծնվել է նրա որդին` Մաքսը․ անասելի հուզիչ պատմություն

Արցախյան պատերազմը փոխեց բոլոր պատկերացումներն աշխարհի, կյանքի և, առհասարակ, փոխվեց մի ամբողջ արժեհամակարգ։ Կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչ պատերազմը և դրանից հետո։ «Դրանից հետո»-ն  անասելի դժվար ապրելն է, շնչելը, ուտելը։

Կյանքը շարունակվում է, այո՛։ Այդ շարունակվող կյանքում ապրենք նրանց անուններն ու սխրանքները մեր սրտերում ու շուրթերին։ Ճանաչենք ու սերունդներին փոխանցենք նրանց սխրանքները, որ նրանց ոգով դաստիարակվեն և հայրենիքը նորովի կերտեն։ Նրանցից մեկը Վրեժ Պողոսյանն է։ Վրեժը 28 տարեկան էր, սպորտսմեն։ Առաջնագիծ է մեկնել հոկտեմբերին։ Այդ օրը հայրիկի հիսունամյակն էր։

Վրեժը և իր երկու եղբայրները մասնակցել էին Ապրիլյան պատերազմին ևս։ Վրեժի ընկերները պատմել են, որ այնպես էր կռվում, որ չէին հասցնում փամփուշտ մատակարարել։ Երբ խնդրել են հինգ մետր իջնել, պատասխանել է, որ եթե դիրքը լքի, նրանք կմոտենան։ Անմահացել է նոյեմբերի յոթին՝ ռմբակոծության է ենթարկվել։

«Մեզ նոյեմբերի 7-ի առավոտյան զանգեց, մենք լսեցինք նրա ձայնը, հետո ինքն ասեց՝ մոտ են, լավ-լավ, իսկ հետո էլ չպատասխանեց։ Երեկոյան մինչև ժամը 22։00-ն մարտնչել են, կարողացել են ինչ-որ մի կերպ իրենց պաշտպանել, բայց գիշերը ժամը 22։00-ին իմ տղան մահացել է։

Հետո թուրքերը լցվել են այդ դիրքերը, բայց քանի որ տղաները տեսել են Վրեժին հողի տակ, փորել են հողի տակից հանել են մարմինը։ Միգուցե եթե երեկոյան հանեին, իմ տղան ողջ մնար․․․»,- պատմել է հերոսի մայրը՝ Էլեոնորա Պողոսյանը։ Փառք քեզ հերոս, սխրանքդ անմահ է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!