Հերոսածին երիտասարդ մայրեր, որոնք մեկ տարվա մեջ ծերացան․ նրանց ծերացրեց անբուժելի ցավը, անվերջանալի կարոտը

44 օր և հայոցը ազգը անվերջանակի թվով հերոսներ ստացավ։ Հպարտության զգացում առաջացնելու պես է հնչում հերոս բառը, բայց արդյոք այն պետք էր մորը։

Նա իր որդուն, իր տան հերոսին է տենչում։ Հայրենիքն, անշուշտ, կարևորագունն է և մայրը դա գիտակցելով՝ անհագ ցանկությամբ որդուն է ետ բերել է ցանկանում։

 

Հազարավոր մայրերի արցունքոտ աչքը հավետ թաց մնաց, աչքերը հավետ հեռվում մնացին․․․Կանացի այս մեղմ հոգիները կարճ ժամանակամիջոցում ճաշակեցին ամենադաժանը՝ սեփական երախայի կորուստը։

Նրանց լուսանկարներին նայելիս՝ տեսնում ես աշխարհի անարդարությունը և միևնույն ժամանակ անսահման սեր ու անվերջանալի կարոտ։ Ահա այսպիսի տեսք ունի անարդարությունը, ցավը և կարոտը, որը քողարկվել է ամենաուժեղ դեմքի ետևում։

Նրանց որդիներին հավերժ փառք ու պատիվ, հերոսածին մայրերին՝ խոնարհում։ Ձեր որդիների փառքն ու պատիվը անվերջ է, նրանք ողջ են հայրենիքի յուրաքանչյուր անկյունում և ապրեցնում ու առաջ են մղում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!