Հերթական բոթը՝ մարզաշխարհից։ Կյանքից հեռացել է երեսունչորսամյա հայ ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը։

Մահացել է հայ ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը։Որոշ ժամանակ առաջ Լևոնը կորոնավիրուսյան ախտով էր հիվանդացել, սակայն մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել, որոշ աղբյուրները պնդում են՝ թրոմբոֆիլիա է զարգացել։

Նա մարզում էր ղազախական առաջին լիգայի ակումբ՝ Ղազախստան էր տեղափոխվել կնոջ՝ ՈւԵՖԱ-ի աշխատակից Ամինա Կոնուրբաևայի հետ ամուսնությունից հետո։ Նրանք ծանոթացել էին «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի շրջանակներում, որտեղ Հայաստանը Լևոնն էր ներկայացնում։

Լևոնի հայրը հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Սամվել Ղասաբօղլյանն է, ում գլխավորությամբ տղան սկսել է խաղալ «Զվարթնոց» ակումբում՝ հրավիրվելով նաև երիտասարդական հավաքական։ Հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» ակումբներում։ Լավագույն արդյունքը գրանցել էստոնական «Նարվա Տրանս» ակումբի կազմում՝ հռչակվելով Էստոնիայի բրոնզ մեդալակիր։

Մարզական կարիերայի ավարտից հետո մարզիչ է դարձել՝ աշխատելով «Փյունիկում», ապա տեղափոխվել Ղազախստան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!