Ալեքսանդր Բաբասյանը և Եվա Բաղդասարյանը գրեթե 1 ամիս առաջ համատեղ լուսանկարների հրապարակմամբ էին հանդես եկել։ Ճանաչված դեմքերը երկուսն էլ լուսանկարներին ընկերության վերաբերյալ գրառումներ էին կցել։
Սակայն օգտատերերն անտեսել են այդ բովանդակության գրառումները և նրանց փորձում են սիրավեպ կցել։ Այդ հրապարակման կրքերը դեռ չհանդարտված, դերասանները կրկին համատեղ լուսանկարներ հանրայնացրեցին։
Նրանք կրկին հանդես են եկել ընկերական բնույթի գրառումներով, սակայն հանգամանքը, որ Ալեքսանդր Բաբասյանը ընկերություն բառը չակերտների մեջ է դրել, նոր քննարկումների ալիք է բարձրացրել։
Եվա Բաղդասարյանն իր կողմից հանրայնացված լուսանկարին կցել է․ «Արդեն ավանդույթ դարձած նկարների շարքից, լավ նկար»։ Այնուհետև հավելել է՝ ուրիշ բան չմտածեք։ Իսկ Բաբասյանը գրել է․ «Հերթական առիթը, հերթական խելահեղ «ընկերական» ֆոտոն»։
Մեկնաբանություններում մի շարք օգտատերեր վստահաբար սիրավեպ են կցել զույգին և անգամ որոշ գրառումներում Եվային և Բաբասյանի նախկին կնոջը՝ Լիլիթ Բասյանին համեմատել են միմյանց և ափսոսանք հայտնել։