Այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ։
Վարչապետն ընդգծել է, որ Մինսկի խմբի անդամների հորդորներին Ադրբեջանը մինչ այսօր ականջալուր չի եղել ։ Մինչդեռ Հայաստանը բազմիցս է հայտարարել, ար պատրաստաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել։
Նիստում հաջորդիվ քննարկվել է խաղատների, ժամանցային գոտիներին վերաբերող օրենքներ, սահմանափակումներ, որոնք միտում ունեն զարգացնել զբոսաշրջությունը։
Կառավարության անդամներից մեկն առաջարկել է ներդրումային ծրագիր առաջադրելուց բացի, փաթեթում ներառել մի շարք մանրուքներ թվացող հարցերի հիմնավորումներ։ Վարչապետը դիմելով Գևորգյանին՝ նշել է, որ նմանատիպ ելույթներից հետո հնարավոր է ներդրողն արդեն ցանկություն չունենա ներդրումներ կատարելու։
Հորդորել է սարսափի մթնոլորտ չտարածել և առաջարկել է քվեարկելուց առաջ լավ մտածել, քանզի հնարավոր է պատմությունը չների։ Նիստի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ դիտելով վարը ներկայացված տեսանյութը։