Հետագա անելիքը, վարչապետի հրաժարականն է։ Ըստ Մարուքյանի պարտված ղեկավարը չի կարող շարունակել գործունեությունը․ Էդմոն Մարուքյան

ուղիղ եթերով պատգամավոր, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ներկայացրեց կուսակցության տեսակետը երկրում իրավիճակի մասին, հակիրճ ներկայացրեց ծրագրերը, որոնցով զբաղվելու են մոտակա ժամանակներում։

Դեռևս պայմանագրի մասին հրապարակումը, Մարուքյանը դիմել է իշխանությանը՝ անվտանգության խորհրդի նիստ կազմակերպելու համար, քանի որ գիտակցել են, որ վիճակը այնքան էլ լավ չէ, սակայն դա տեղի չի ունցել, ամսի 9-ին, Փաշինյանի հետ նամակագրությամբ խնդրում են ներկայանալ ԱԺ փակ նիստի, սակայն վարչապետը պատասխանում էր էական բան չկա և ժամեր անց հրապարակում է պայմանագրի մասին տեղեկությունը։

Մարուքյանի համար միակ վստահելի պաշտոնյան ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն է, ում հետ արդն իսկ հասցրել է հանդիպել, որպեսզի հնարավորության դեպքում նիստի արդյունքում հանեն ռազմական դրությունը, որպեսզի քաղաքական և քաղաքացիական գործընթացները սկսվեն։ ԳՇ պետը, ժամանակ է խնդրել, քանի որ երկրում ռազմական վտանգը դեռ սպառված չէ։

Հետագա անելիքը, վարչապետի հրաժարականն է։ Ըստ Մարուքյանի պարտված ղեկավարը չի կարող շարունակել գործունեությունը։ Էդմոն Մարուքյանը սթափեցման կոչ ուղղեց քաղաքացիներին, որոնք նախօրեին զբաղված էին անկարգություններով, ինչպես նաև հորդորեց չճնշել իշխանական պատգամավորերին, որպեսսզի վերջիններս այցելեն նիստի քվորում ապահովելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!