Մանկության օրերն անմոռաց են։ Անգամ ֆիլմեր և լուսանկարներ դիտելիս ակամայից կարոտով ենք հիշում այդ տարիները։
Միայն հիշեք՝ ինչպես էինք դուրս վազում՝ ընկերներին հանդիպելու և խաղալու։ Այդ ժամանակ անգամ մայրիկը, չէր կարողանում մեզ ստիպել կամ համոզել տուն գալ և դասերը պատրաստել։
Այս գեղեցիկ նոստալգիայի ազդեցությամբ մի ակնթարթ հիշենք՝ ինչն էր մեզ համար կարևոր մանկության տարիներին, ինչից էինք ավելի շատ ուրախանում և ոգևորվում։
Ավելի օգտակար և համեղ յոգուրտ հաստատ չենք փորձել։ Հիշու՞մ եք՝ ինչպես էինք ամեն ինչ անում, որ առաջինը մեր ափսեում այն հայտնվի։ Հանուն դրա կարող էինք հարվածել մեր քրոջը կամ եղբորը։
Այս պաղապաղակներն արդեն հուշ են դարձել։
Տարան հարկավոր է դատարկել։
Ձմռանը մենք ապահովված էինք վիտամիններով։
Անվերջանալի հաճույք։ Ես միշտ նախընտրում էի կարմիրը, դու՞ք։
Ամենաարագ պատրաստվող նախաճաշը։
Մայրիկը երբևէ Ձեզ ստիպե՞լ է նախաճաշին հացին քսված կարագ ուտել՝ դասերի ժամանակ քաղցած չմնալու համար։ Եթե այո, ուրեմն դուք խորհրդային ժամանակների սերունդ եք։