Այս օրերին շատ ընդունված ձևաչափ է հեռավար , առցանց հաղորդակցումը, որը բխում է սահմանված նորմերից , կանոններից և մյուս կողմից մեզ թույլ է տալիս չփոխել մեր կյանքի ընթացքը:
Առցանց են այսօր կազմակերպվում ուսումնական հաստատություններում դասերը, առցանց կազմակերպվում են հանդիպումներ, կոնֆերանսներ, տոնվում են նույնիսկ տարեդարձներ, մեր հայտնիները առցանց փոքրիկ համերգներ, նույնիսկ ներկայացումներ են կազմակերպում:
Հեռուստաընկերությունները ևս քննարկումներն ու հանդիպումներն իրենց հաղորդաշարերի հյուրերի հետ անց են կացնում հեռավար:Եվ ահա «Հեռանկարի» հեռավար հերթական քննարկմանը մասնակցում էր նաև«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը, թեման Մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու ՄԻԵԴ-ի վճիռն էր: Քննարկման ընթացքում , երբ Արտյոմ Երկանյանը զրուցում էր թեմայի շուրջ, հանկարծ դուռը բացվում է , և սենյակ է մտնում հեռուստամեկնաբանի սպիտակ ու մեծ շունը:
Տեսակապում նկատելով իր ետևում կանգնած շանը Երկանյանը հանկարծակիի է գալիս: Ինչպես սովորական եթերների ընթացքում, առցանց կապերի ժամանակ ևս զավեշտալի դեպքերն անխուսափելի են, սակայն այս օրերին այդպիսի դեպքերը գունավորում են մեր օրերը:
Ինչպես է «Հեռանկարի» հեռավար քննարկման ժամանակ Արտյոմ Երկանյանի շունը «ներխուժում» ուղիղ եթեր
Ինչպես է «Հեռանկարի» հեռավար քննարկման ժամանակ «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի շունը «ներխուժում» ուղիղ եթեր
Опубликовано SHANTNEWS.am Вторник, 26 мая 2020 г.