Բերանում հալվող, անհավանական համեղ ու շերտավոր թխվածքաբլիթներ ստանալու համար պետք է.
Դրոժային թաց կամ չոր զանգվածը գոլ ջրով կամ կաթով բացել, թողնել մոտ տասնհինգ րոպե, որ հասունանա:
Իսկ մինչ այդ հավկիթն ու հալած կարագը աղով հարում ենք մինչ համասեռության հասցնելը: Այս մասսային արդեն հասած դրոժային խառնուրդն ավելացնելուց հետո, ընդհանուր խառնուրդի վրա մաղում ենք տրված չափաբաժնով ալյուր:
Բավականաչափ պնդության խմորային մասսան ծածկած թողնում ենք մի ժամի չափ: Հասած խմորային մասսան բավականին բարակ շերտով ամբողջությամբ բացում ենք:
Բացված խմորային մակերեսին շաքար ենք ցանում ամբողջ շերտով մեկ, ծալում՝ մի կողմից վրա բերելով շերտի կեսը: Նորից ենք շաքար ցանում, էլի ծալում ենք շերտը:
Նույնկերպ հինգ անգամ շաքարով գրտնակելով շերտերը բացում, ապա նորից ծալում ենք: Վերջին անգամ քառակուսաձև կտորներով կտրատում ենք:
Միանգամից փոխադրելով ջեռոց՝ թխում ենք մինչ թխվածքաբլիթների արտաքին մակերեսների կարմրելը: