ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր երկիր է ժամանել հատուկ շարժական լաբորատորիա, որը նպատակաուղղված է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի, ինչպես նաև հայկական զինուժի անձնակազմի շրջանակներում համապատասխան հետազոտություններ իրականացնել:
Հետազոտությունների նպատակը զինծառայողների շրջանակում նորահայտ վիրուսի հնարավոր առկայությունը ստուգելն է:
Այս շարժական լաբորատորիաները հագեցած էն համապատասխան հետազոտությունների համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաներով, ինչպես նաև ախտահանող մեծ ու հզոր համակարգերով:
Նման միջոցառման նպատակը հայկական տարածաշրջանում զինվորական ծառայողների առողջական անվտանգության պահպանումն է, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելումը նրանց շրջանակներում:
Օրեր առաջ արդեն մեր զինուժում վեց վարակակիր զինծառայողներ էին ախտորոշվել և մեկուսացվել, նույն ճակատագրին էին արժանացել նաև նրանց շփման շրջանակում ներառված մյուս զինծառայողները: Վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու համար տարվող աշխատանքների թվին է պատկանում նաև այս մեկը:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել մեր և ռուսական կողմի զինված ուժերի ղեկավարների փախադարձ համաձայնության արդյունքում: