Հենց նման բան եք ասում, ձեր աշխարհագրության դասատուն շուռ է գալիս դագաղում ու բացում է լաբառոշ բերանը․․․

Մինչ ընթանում են խոսակցություններն ու քննադատություններն այն մասին, թե ռուս — ուկրաինական պոատերազմում որ կողմն է մեղավոր, պատերազմն ընթանում է և վերջանալու միտում էլ չունի։

Այս պատերազմը փոփոխություններ բերեց յուրաքանչյուր ոլորտում՝ հատկապես աշխարհաքաղաքական անցուդարձում։ Այն իր հետ ասես նոր կարգ է բերում։ Հանրությունը երկու մասի է բաժանված՝ ռուսական կողմի արդարացում, Ուկրաիային ուղղված մեղադրանքներ և ճիշտ հակառակը։

Լրագրող Լևոն Բարսեղյանը նման մի բովանդակությամբ գրառում է կատարել, որտեղ դիմելով որոշ մարդկանց՝ նշում է, որ երբեք չասեն, թե Ռուսաստանը պատերազմը սկսեց այն բանի համար, որ ՆԱՏՕ-ն մոտեցել էր իր սահմաններին։

Բարսեղյանը մասնավորապես գրել է․ «Հարգելի քաղաքագիտունիկներ, մի ասեք, թե Ռուսաստանը պատերազմը սկսեց Ուկրաինայի դեմ, որովհետեւ ՆԱՏՕ-ն մոտեցել էր/մոտենում էր Ռուսաստանի սահմաններին:

Հենց նման բան եք ասում ձեր աշխարհագրության դասատուն շուռ է գալիս դագաղում ու բացում է լաբառոշ բերանը, հետո նորից է շուռ գալիս … »։

Понравилась статья? Поделиться с друзьями: