Հենրիկը իր զորակցությունն է ուղղել հայ զինվորին

Անձեր կան,որոնց լինելիությունը,գոյությունը միանշանակ,աներկբա բերում են մեծարանք այն երկրին,որից սերած են։ Հենրիկ Մխիթարյանը մեր հպարտություններից է,մեր ֆուտբոլի ամենավառ լույսը։

Նա,ով ճանաչելի է ու շատ հետևորդներ ունի,միշտ Հայաստանի մասին անում է կարևոր գրառումներ,և այս վերջին օրերի իրադարձություններին Հենիկը ուղղակի չէր կարող չանդրադառնալ։ Հենրիկը իր զորակցությունն է ուղղել հայ զինվորին։Նա ասել է,որ անհանգստացած է հատկապես նրանով,որ գյուղերն են կրակի տակ։

Շատ կարևոր է,երբ այն մեր հայրենակիցները,որոնք ունեն ազդեցություն,կարողություն,փառք ու ճանաչելի դեմք,կարողանան օգտագործեն իրենց ազդեցությունը։ Մեդիան ևս կռվի դաշտ է,ու այնտեղ էլ է պետք լինել զինվոր։ Փառք տիրոջը,մենք կարկառուն,հրաշալի հայրենակիցներ շատ ունենք ու նկատելի է,որ նրանց մեծ մասը իրենց խոսքը,ցասումը,անհանգստությունը ուղղակերտում են երևույթների դեմ,որոնք տմարդի են,անասնավայել են, չարակամ ու լայնապաշտական են,լի տարատեսակ ահաբեկիչ վտանգներով։

Հենրիկը գրել է,որ աղոթում է մեր բանակի ու տղաների ընտանիքների համար։ Նման պահերի նման հայտարարությունները ևս ոգեշնչող ու անհրաժեշտ են մեր քաջերին ու նրանց ընտանիքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!