Հենրիխ Մխիթարյանը ընտանեկան բացառիկ լուսանկար է հրապարակել

Սիրված ու հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, մեծացած լինելով հայկական ավանդները պահող ու գնահատող ընտանիքում, ինքն էլ դարձել է նույն արժեքների կրողը։

Հենրիխն իր հարցազրույցների ժամանակ հաճախ է սիրով հիշում երեսուներեք տարեկանում մահացած իր ֆուտբոլիստ հայրիկին, ում ֆուտբոլային նախասիրությունները փոխանցվել են նաև որդուն։

Հենրիխի հայրը հանդես է եկել նաև ֆրանսիական ֆուտբոլային ակումբում, ուստի Հենրիխի մանկության մի մասն անց է կացել Ֆրանսիայում։ Ֆուտբոլային մարզումներին իր կամակորությունների շնորհիվ հաճախ ներկա է եղել նաև Հենրիխը։

Հենրիխն ունի մանկության գունեղ հիշողություններ։ Հենրիխն այսօր ունի իր ընտանիքը։ Նա ընտանիք է կազմել հայուհու հետ։ Նրանք արդեն մեկ որդի ունեն։ Հենրիխը մինչ այս որևէ լուսանկարում չի ցուցադրել իր որդու դեմքը։

Սուրբ Ծննդյան տոնի առիթով Հենրիխն ընտանեկան նոր լուսանկար է տեղադրել, որտեղ դարձյալ փակել է իր տղայի դեմքը։ Լուսանկարում Հենրիխն իր տիկնոջ և որդու հետ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: