«Հե՛րս, չմտածես ես անպայման գալու եմ , ես ապահով եմ»․ Զավենն ընկել է հերոսաբար, երբեք չէր բողոքում և դեռ շարունակում էր հուսադրել

Եթե սովոր էինք հերոսների սխրանքների մասին կարդալ, լսել պատմություններ, ապա այսօր տեսնում ենք հերոսների սխրանքները և ապրում նրանց արյամբ թաթախված հայրենիքում։ Երախտիքի խոսքեր չկան, դրանք այնքան ավելորդ են հերոսի գործի առաջ։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և անմահ պահենք հերոսական անունները։ Զավեն Ստեփանյան։ Ծնվել է 2001 թ․, Աբովյանում։ Զավենը մեծացավ որպես հանգիստ, և մեծ շրջապատի տղա։ Աբովյանում նրան բոլորն են ճանաչում։

Զբաղվել է սպորտով, հաճախել է երաժշտական խմբակ, նաև սովորել է Աբովյանի ավտոդպրոցում։ Բազմաթիվ նպատակներ, երազանքներ ուներ Զավենը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գյուղատնտեսական համալսարան, ցավոք սրտի, ուսանողական կյանք այդպես էլ չտեսավ։

Ծառայության մեկնելուց առաջ շտապում էր, անընդատ ասում էր․ «Մամ ջան, շուտ գնամ , պարտքս տամ, գամ»։ 2019-ին մեկնեց ծառայության։ Ծառայում էր Մարտակերտում, հինգ ամսից տեղափոխվել է Մատաղիս։ Ռազմական գործողությունների ժամանակ կրծքավանդակում բեկորային վնասվածք է ստացել և այդ վիճակում հողից դուրս բերել 2 զինվորի և 30 մ տղաներին ոտքով հասցրել մեքենան։

Ընտանիքին չէր պատմել վիրավորման մասին։ Միայն ասում էր․ «Շարունակեք աղոթել, ձեր աղոթքներն են մեզ պահում»։ Երբեք չէր բողոքում, դեռ հույս էր տալիս։ «Հե՛րս, չմտածես ես անպայման գալու եմ , ես ապահով եմ», — ասել է հորը։ Հոկտեմբերի 27-ին Կարմիր շուկայում արկի պայթյունից անմահանում է Զավենը։ Հիշատակդ հավերժ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!