Հարսի քող, երգ ու պար. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է. տեսանյութ

Հանրահայտ երգչուհի Սոնա Ռուբենյանն այս օրերին կարևոր նախապատրաստական աշխատանքների մեջ է, քանի որ ըստ ամենայնի նա պատրաստվում է ամուսնանալ։

Սոնայի նշանածը՝ Էմիլը, դեռ ամռանն էր Սոնային ամուսնության առաջարկություն արել, ինչին երգչուհին դրական պատասխան էր տվել։

Ամիսներ առաջ երգչուհին բացահայտ խոսել էր իր նշանադրության մասին՝ տեղադրելով կադրեր շքեղ նշանադրության երեկոյից, որը լի էր եղել անսպասելի անակնկալներով։

Այսօր արդեն երգչուհին ակնարկում է մոտակա ամուսնության մասին։ Նա իր պատմություններում տեղադրել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է երգչուհին հավաքույթի մասնակցում, որին ներկա են նաև նրա մտերիմ ընկերուհիները, քույրը։

Հավաքույթի ժամանակ Սոնայի քույրը նրա գլուխը զարդարում է հարսանեկան պսակազարդ քողով, ինչը նշան է այն բանի, որ երգչուհու ամուսնության օրը ամենևին էլ հեռու չէ։

Սոնա Ռուբենյանի մասնակցությամբ ուրախ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Սոնան զարճանում իր ընկերուհիների հետ, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!