Հարսանիք չի լինի․ հարսնացուն չեղարկել է հարսանիքը չափազանց «ժլատ» հյուրերի պատճառով

Սյուզան անունով կանադուհին որոշել է չեղարկել հարսանիքը շատ արտասովոր պատճառով։ Աղջիկը պատրատվում էր Քիմ Քարդաշյանի ոճով հարսանյաց հանդես կազմակերպել, սակայն դա կարժենար 60 հազար դոլար։ Անհրաժեշտ գումարը հավաքելու համար Սյուզանը որոշել է հրավիրել հարսանիքին հարազատներին ու ընկերներին։ Ըստ նրա՝ յուրաքանչյուրը պետք է այդ կապակցությամբ 1․5 հազար դոլար նվիրեր։

Ի հեճուկս նրա սպասումների՝ մարդիկ այնքան էլ առատաձեռն չէին։ Հիասթափված Սյուզանը հայտարարել է, որ որոշել է չեղարկել պսակադրությունը։

Նրա խոսքով՝ հյուրերից միայն ութն են համաձայնել իր պահանջներին։ Նա ասել է, որ իր վկան իրեն որպես նվեր 5 հազար դոլար է հանձնել, այնինչ ամուսնու ընտանիքը 3 հազար դոլար է ուղարկել։ Մյուսներն անտեսել են նրա պահանջը։

Փեսացուն փորձել է մխիթարել նրան՝ առաջարկելով Լաս Վեգասում համեստ հարսանիք կազմակերպել։ Դա ավելի է վրդովվեցրել Սյուզանին։ Նա ապագա ամուսնուն ասել է, որ «ինչ-որ մի մարմնավաճառուհի չէ՝ իր կյանքի գլխավոր օրը հարբեցողների և խաղամոլների շրջանում նշելու համար»։

Երբ երիտասարդը նրան «մեծամիտ տականք» է անվանել, 14 տարի միասին անցկացրած զույգը բաժանվել է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!