Հարսանիքի ամենահուզիչ պահը «հոր և դստեր» պարն է․ անասելի հուզիչ տեսանյութ Արա Ավետիսյանից

Արա Ավետիսյանը, ինչպես հայտնի է, իր Ալիկ եղբոր հետ արտասահմանում և հայրենիքում մասնակցում է հարսանեկան արարողությունների՝ իր կատարումներով զարդարելով հայկական օջախների տոնակատարությունները։

Նա երբեմն իր տպավորությունները պատմում է նաև սոցհարթակում՝ հուզելով շատերին։ Արան վերջերս հարսանեկան արարողություններից մեկի ժամանակ կատարել է ամուսնացող զավակին նվիրված հուզիչ երգ, որի հնչյունների ներքո պատել է երեկոյի հարսիկը։ Նա պարել է իր հայրիկի հետ։

Այս դրվագի մասին Արան գրել է հետևյալը․ «Հայկական հարսանիքների ամենահուզիչ րոպեները՝ դա «հոր և դստեր» պարն է, որը ավելի էմոցիոնալ է լինում, երբ հատուկ երգի ներքո է լինում։ Վստահ եմ այս երգով դեռ տասնյակ հայրեր են պարելու իրենց դստեր հետ»,- իր գրառումը եզրափակել է Արա Ավետիսյանը։

Արայի տեղադրած հուզառատ տեսանյութը, որտեղ նրա կատարման ներքո պարում են երեկոյի հարսն ու նրա հայրը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!