Ադրբեջանցի պատմաբանները համառորեն պնդում են, որ իրենք հին ժողովուրդ են և հանդիսանում են թաթարների ժառանգները։ Ռուս-թաթարական հարաբերությունների մասին պատմական ակնարկ է արել քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Քաղաքագետը հետևյալն է պատմում ռուս-թաթարական հարաբերությունների մասին․ «Մի դիպված ռուս-թաթարական (ադրբեջանական) «եղբայրությունից»․ 1918 թվի հունվարին թաթարները (ադրբեջանցիներ) հզոր hարձակում կատարեցին Կովկասյան ճակատից Լենինի կանչով տուն փախչող ռուս զինվորների վրա՝ հատկապես Շամխոր Կայարանի մոտ:
Հարձակվողները հանկարծակի էին բերել միամիտ ռուս զինվորներին, որոնք զենքերը մի կողմ դրած և վագոնների մեջ տեղավորված, հանգստանում էին: Միայն 1000 զինվորներ այրվեցին վագոնների մեջ. գրավվեցին զորքի թնդանոթներն ու անհամար հրացաններ, տեղափոխվեցին Գանձակ (Գյանջա):
Այս դեպքերին ի պատասխան, 1920 թվականին ռուս զինվորները վրեժ լուծեցին թաթարներից․ uպանեցին հազարավոր թաթարների, այրեցին ու ավերեցին մի շարք քաղաքներ: Ահա այսպիսի բաներ, բարեկամներ»,- իր պատմական հիշողություններով լի ակնարկն ավարտել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: