Հարկային արտոնություններից օգտվելու համար երկրի կառավարությանը շուրջ 130 նորաստեղծ բարձր տեխնոլոգիական ընկերություն է դիմել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջի միջոցով փորձում է ժողովրդին հնարավորինս տեղեկացնել մեր տնտեսական, քաղաքական իրավիճակի մասին։ Այդ նպատակն է հետապնդում նաև վարչապետի տարածած այսօրվա (օգոստոսի 5)՝ հարկային արտոնությունների վերաբերյալ հայտարարությունը։

Վարչապետը լավ լուր է հայտնում։

Հարկային արտոնություններից օգտվելու համար երկրի կառավարությանը շուրջ 130 նորաստեղծ բարձր տեխնոլոգիական ընկերություն է դիմել։

Ներկա դրությամբ այդպիսի արտոնություն ստացել է 89 ընկերություն։ Մինչև 2022-ը դրանցում 800 աշխատատեղ կստեղծվի։ Միջին աշխատավարձը կլինի 1000 ԱՄՆ դոլարը։

Հայրենադարձներն իրենց ուրույն վաստակն ունեն այս հարցում։ Բարձր տեխնոլոգիական ընկերությունների շուրջ 20 տոկոսը հենց նրանք են հիմնել։ Հայաստանում բնակություն հաստատելու և աշխատելու նպատակով բազմաթիվ հայեր են վերադարձել ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից և Մալթայից, եզրափակում է վարչապետը։

Օգտատերերի մեծամասնությունը բարձր է գնահատել տնտեությունը վերականգնելու ՀՀ վարչապետի ջանքերը, ինչպես նաև մեկնաբանություններում նշել, թե որ ոլորտում փոփոխություններ կցանկանային։

Понравилась статья? Поделиться с друзьями: