«Հարգելի հպարտ ընտրազանգված, 2050 թ-ին դուք անպայման կստանաք հետ բերած թալանի ձեզ հասանելիք բաժնեմասը…Իսկ մինչ այդ ցրվեք տներով»․ Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը, ով հաճախ է քաղաքական բնույթի հրապարակումներ կատարում համացանցային հարթակում,  գրառումներում մշտապես իր քննադատական վերաբերմունքն է ցույց տալիս իշխանություններին։

Այս անգամ Քոչարյանը կրկին անդրադարձել է իշխանությունների հայտնի հայտարարություններից մեկին և նշել, որ «30 տարվա թալանածից» ժողովուրդն իր մասնաբաժինը կստանա 2050 թվականին։ Նա մասնավորապես գրել է․ «նիկոլը ՀՀ հպարտ քաղաքացիներին ասել է, որ նախկինների թալանը կոպեկ առ կոպեկ հետ է բերելու և բաժանի ընտրազանգվածին…, բայց հո չի ասել, թե, երբ է դա անելու:

Ու քանի որ «30 տարվա թալանածը, 3 տարում չեն կարող հետ բերել» և, հաշվի առնելով մեր իշխանությունների սիրելի տարեթիվը՝ 2050թ, ուզում եմ ընտրազանգվածին ուրախ լուր հաղորդել։

Հարգելի հպարտ ընտրազանգված, 2050 թ-ին դուք անպայման կստանաք հետ բերած թալանի ձեզ հասանելիք բաժնեմասը…Իսկ մինչ այդ ցրվեք տներով»։

Քոչարյանի գրառումը տարածում է գտել և քննադատվել հանրության մեծամասնության կողմից, քանի որ գրառման մեջ ակնհայտ է ժողովրդի հանդեպ հեգնական տոնը։

Понравилась статья? Поделиться с друзьями: