Հատ-հատ դատի եմ տալու․ Սոնա Շահգելդյանը բացեց փակագծեր և չկարողացավ զսպել լացը

Երգչուհի Սոնա Շահգելդյանի մասին ինտրիգային նյութեր վերջին օրերին հաճախ են շրջանառվում, որոնց անդրադարձել է անձամբ երգչուհին։ Նա վստահ է, որ այդ լուրերի հետևում նրանք են կանգնած, ովքեր չեն կարողացել իրեն ներել իր տաղանդի համար։

Սոնան նշում է, որ դրա համար կազմակերպիչները կպատժվեն․ այդ ուղղությամբ աշխատում են իրավաբաններ։ Երգչուհին հիշում է, որ նման մի արշավ էլ տարիներ առաջ իր ռուսերենի առիթով էր սկսվել։

Երգչուհին չկարողացավ զսպել իր լացը, երբ սկսեց խոսել պատերազմի, զոհված տղաների և որդեկորույս մայրերի մասին։ Նա իր միակ զավակի անունով է երդվում, որ պատրաստ է մշտապես ծնկի գալ որդեկորույս մայրերի առաջ։

Սոնայի հարազատը նույնպես զոհվել է վերջին պատերազմին։ Նա դրա համար էլ վերջին շրջանում հիմնականում զինվորներին նվիրված երգեր է կատարում։

Սոնան խոսել է նաև իր բալիկի՝ Արթուրիկի մասին, ով վեց տարեկան է։ Սոնայի անկեղծ զրույցի մանրամասները կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!