«Հատուկ դախո կոմենտ գրողների հանար…տա դա դա դաաաամմմմմմմմ»․ Նաիրա Մովսիսյան

Նաիրա Մովսիսյանը վերջերս սկսել է ակտիվություն ցուցաբերել համացանցային տիրույթում։ Ավելի վաղ նա դադարի մեջ էր։ Այժմ նկարահանվում է, վարում է հանդիսություններ և ակտիվ է համացանցում։

Նա հարցազրույցներից մեկում նեղսրտել էր, որ ավելորդ քաշի համար նկարահանումների չեն կանչում և առաջարկներ չի ստանում։

Այս անգամ դերասանուհին գեղեցիկի մասին գրառում է կատարել, որտեղ անդրադարձ է կատարել նաև ավելորդ քաշի պատճառով շրջապատի բացասական վերաբերմունքին։ Նաիրան մասնավորապես գրել է․ «Մարդիկ, որոնք մտածում են, թե տգեղ ես, միայն այն պատճառով, որ մի քանի կգ ավել ես կշռում, իրականում իրենք են տգեղ:

Թերությունը գեղեցկություն է, խենթությունը` հանճարեղություն: Ավելի լավ է չափից դուրս ծայրահեղ լինել, քան չափից դուրս ձանձրալի, եսլի չտո․․․ և հատուկ առանձնացված միտք դախո կոմենտ գրողների հանար…տա դա դա դաաաամմմմմմմմ՝ մարդիկ կարող են ներել քեզ, եթե տաղանդավոր ես, բայց նրանք երբեք չեն ներում, երբ գեղեցիկ ես»։

Մեկնաբանություներում դերասանուհու հետևորդները համաձայնել են նրա հետ և բազմաթիվ հաճոյախոսություններ ուղղել Նաիրային։

Понравилась статья? Поделиться с друзьями: