Հատապտուղներով պատրաստված չիզքեյք՝ առանց եփվելու

Առանց եփվելու պատրաստված հատապտղե չիզքեյքը հիացնում է բոլորին։ Այն այնքան նրբահամ և համեղ է, որ պարզապես հնարավոր չէ չփորձել։ Բացի այդ, այն առանց եփվելու է պատրաստվում։ Բավական է այն պատրաստել երեկոյան, իսկ առավոտյան Ձեր ամբողջ ընտանիքը կարող է չիզքեյք փորձել։ Հատապտուղները կարող եք ընտրել ինքներդ, սակայն այսօր եկեք պատրաստենք ազնվամորիով։

Բաղադրիչներ՝

300գ․ թխվածքաբլիթ,

150գ․ սերուցքային կարագ,

500գ․ կաթնաշոռ,

1 բաժակ, 35 տոկոս յուղայնությամբ սերուցք,

1 բաժակ ազնվամորու հյութ,

200գ․ ազնվամորի և ելակ,

5 հավկիթ,

կես բաժակ շաքարավազ,

2 ճ/գ դոնդող։

Թխվածքաբլիթն անցկացնել մսաղացով, հետո այն խառնել կարագի հետ։

Ստացված զանգվածը տեղադրել պատրաստման համար նախատեսված տարայում՝ որպես շերտեր։

Կաթնաշոռը խառնել սերուցքի և ազնվամորու հետ, լավ հարել։ Ազնվամորու հյութին շաքարավազ ավելացնել։ Դնել գազօջախին և խառնել այնքան, մինչև շաքարավազը չլուծվի։

Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Սպիտակուցները հարել՝ մինչև փրփուրի վերածվելը։ Շարունակելով հարել՝ ավելացնել ազնվամորու հյութը։

Կաթնաշոռե զանգվածին հավելել նախապես պատրաստված դենդողը և էլեկտրական հարիչով հարել։

Զգուշորեն խառնել կաթնաշոռե և սպիտակուցե զանգվածները։

Լցնել շերտերի վրա և 4 ժամ պահել սառնարանում։

Չիզքեյքը կարող եք զարդարել ըստ ճաշակի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!