Բոլորն են սիրում կարկանդակներ, իսկ հատապտուղներով՝ առավել ևս։ Ահա և հատապտուղներով պատրաստվող կարկանդակի մի հետաքրքիր բաղադրատոմս։
Դրա համար հարկավոր է՝
շուրջ կես լիտր կեֆիր,
2 ճ/գ շաքարավազ,
½ թ/գ աղ,
1թ/գ սոդա,
1 ճ/գ արևածաղկի յուղ,
շուրջ 400գ․ ցորենի ալյուր,
հատապտուղներ՝ ըստ ճաշակի։
Խմորը պատրաստելու համար պետք է խառնել բոլոր բաղադրիչները, բացի՝ հատապտուղներից։ Պետք է ստացվի խիտ խմոր, սակայն այնպես, որ հնարավոր լինի ձեռքերով շաղել։
Հետո պետք է ձեռքում ալյուր վերցնել, դրա մեջ լցնել մեկ ճաշի գդալ խմոր, իսկ դրա կենտրոնում դնել 3 հատապտուղ։ Խմորը զգուշորեն ծածկել, ուշադրություն դարձնել եզրերին։ Այն դնել տապակայի մեջ։
Պետք չէ վախենալ, եթե հանկարծ կարկանդակի մակերեսը չլինի այնպիսին, ինչպիսին պատկերացնում էիք։ Դրանց վրա կարող են ճաքեր առաջանալ։ Տապակայում կարկանդակի յուրաքանչյուր կողմը թողնել, որ եփվի 5 րոպե։
Եփելուց հետո թղթե սրբիչ է հարկավոր՝ ավելորդ յուղից ազատվելու համար։