Արթուր Ջանիկբեկյանը չորրորդ անգամ հայր է դարձել։ Ծնվել է որդի՝ Արեգը։ Արթուրի կինը գցել է նրա լուսանկարը Հայաստանի դրոշով ու գրել, որ հույս ունի Արեգը իր հետ խաղաղություն կբերի։ Էլինան նաև կիրառել է #ոչկռվին հեշտեգը։ Արթուր Ջանիկբեկյանը մեդիամագնատ է։
Ծնվել է 1976ի փետրվարի 29ին։ Ավարտել է Ֆիզմաթեմատիկական դպրոց։ Կիբեռնետիկայի ֆակուլտետում է սովորել։ 1993ին եղել է Շարմում ադմինստրատոր։ 1994ին հիմնադրել է ՈՒՀԱ-ի թիմը իր ընկերներ հետ։ 2000ին «ռուսական ռադիո»-ի պրոդյուսերն է եղել։ 2003ին հիմնադրել է comedy club-ը։ Միանգամից քոմեդին դարձել է իսկական բում ռուսական եթերում։
GQ ամսագիրը նրան տարվա մարդ է ճանաչել։ Հետո դարձել է նույն ամսագրի շրջանակներում տարվա պրոդյուսեր։ Գնալով ընդլայնել է իր հնարավորությունները։ 2018ին դարձել է տարվա լավագույն մենեջեր։
Արժանացել է ՏԵՖԻ մրցանակի։ Արթուրը նաև ֆիլմերի պրոդյուսինգով է զբաղվում։ Նաև սերիալներ է թողարկում վարկանշային։ «Տնային կալանք» սերիալը իսկական բում էր ТНТ-ի եթերում։