Դերասանուհի Թամարա Գևորգյանը դեռ անցյալ տարի ավտովթարի էր ենթարկվել, որի հետևանքով դերասանուհին տևական բուժման ընթացք էր անցել։
Թամարան նույնիսկ զրկվել էր քայլելու կարողությունից, սակայն նա կարողացավ ուժեղ լինել, չհանձնվել և հաղթահարել կյանքի դժվարին փուլը։ Դերասանուհին այնքան ուժեղ է գտնվել, որ նույնիս սայլակի վրա աշխատել է։
Նա այդ կերպ բեմ է բարձրացել և շարուանկել աշխատանքը թատրոնում։ Նա տարել է մի քանի բարդ վիրահատություններ։ Օրերս նա մի հոլովակ էր հրապարակել, որին էլ կցել էր հուզիչ գրառում։ Նա մասնավորապես գրել է․ «Հավատացեք՝ Աստված ամենակարող է ու միայն հավատի շնորհիվ է, որ ձեզ կտրվի այն, ինչ դուք ուզում եք»։
Դերասանուհու հրապարակած հոլովակում ինքն է սայլակի վրա, որին էլ հետևում են այն կադրերը, որտեղ Թամարան արդեն ոտքերի վրա կանգնած է և առողջ։
Դերասանուհու հուզիչ հրապարակումն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։