Հայտնի երգիչ Վլադիմիր Պողոսյանը հիանալի պրեմիերա է ներկայացրել՝ «Հավանել եմ»։ Հիանալի տեսահոլովակի զարդն իրապես «Ամարաս» պարային համույթի գեղեցկուհիներն են։ Տեսահոլովակում պարուհիները կրում են փայլփլուն շապիկներ և կիսաթափանցիկ կիսարջազգեստներ՝ համադրելով դրանք լայն գոտու հետ։
Վլադիմիրի հոլովակը թեթև, պարային ու անչափ ոճային է ստացվել։ «Ախ թե հիմա իմանաս, որ տանջում ես ինձ»,- երգում է նա՝ իսկ հրաշագեղ աղջիկները ոճային ռիթմիկ պարով ուղեկցում են կատարումը։
Հիանալի տեսահոլովակ է ստացվել, որը վստահաբար կհավանեն բոլորը, հատկապես երգերի տակ պարել սիրողները։ Սիրային բաղադրիչն անպայման է Վլադիմիրի երգերի մեջ, ինչով էլ գերում է երկրպագուներին։ Թեև տեսահոլովակը համավարակային պայմաններում է նկարահանվել ու շատ մասշտաբային չէ, միևնույնն է հիանալի կերպով փոխանցվում է հիասքանչ մթնոլորտն ու նրանց բարձր վարպետության հիանալի ապացույցները։
Վայելեք Վլադիմիր Պողոսյանի և «Ամարասի» համատեղ աշխատանքի հրաշալի արդյունքը։