Հասմիկ Կարապետյանն առաջին ու վերջին անգամ խոսել է Հայկոյի հուղարկավորությանը մասնակցելու մասին

Հայտնի երգչուհի Հասմիկ Կարապետյանը շուրջ քսան տարի առաջ ընտանեկան հարաբերություններով կապված է եղել Հայկոյի հետ։

Նրանց բաժանությունից հետո հանրության մի որոշակի հատված շարունակ քննարկում էր նրան բաժանության հավանական պատճան ու այլ հանգամանքներ։

Քննարկումները չդադարեցին նույնիսկ նրանց հարաբերությունների խզումից տասը տարի անց, երբ նրանցից յուրաքանչյուրն իր առանձին ընտանիքն էր կազմել, երեխա ունեցել և ապրում էր ներդաշնակ ընտանեկան կյանքով։

Հայկոյի մահվանից հետո քննարկումներն ու ասեկոսեները նոր թափ ստացան։ Հայտնվեցին հոդվածներ, որոնք խոսում էին Հասմիկի ու Հայկոյի հարաբերությունների մասին, մեջբերվում էին խոսքեր, որոնք երգչուհու վստահեցմամբ իր կողմից չեն հնչեցվել։

Հասմիկի համար նման ոճի և որակի լրագրողական նյութերի հեղինակները լրագրողներ չեն, միայն խղճահարության են արժանի։ Հատկապես, որ Հայկոն վերջին տասը տարիներին կին ու երեխա է ունեցել։

 

Երգչուհին առաջին ու վերջին անգամ հայտարարել է, որ ինքն ամուսնու հետ մասնակցել է Հայկոյի հուղարկավորության արարողությանը։ Նա այդ հայտարարությամբ այս թեման մեկընդմիշտ փակված է համարում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!